▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե «փնթի կառավարումը» սպորտաձև լիներ՝ «թաղապետ» Արտակ Հովակիմյանը հաստատ կզբաղեցներ առաջին տեղը»․ Չախոյան

Արթուր Չախոյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Գնացել են տարեց մարդուն, սուտ-սուտ բաներ են պատմել ու նրան հասցրել են այն վիճակին, որ ինձ վիրավորի։

Հիմա հասկանում եք չէ՞, թե ինչպես է Գագիկ Շամշյանը ստի հիման վրա նյութեր հրապարակում և այդպես էլ ստի հիման վրա հանրության մեջ սխալ կարծիք ձևավորում։ Տարբեր լրատվականներով այնպես են տարածել Գագիկ Շամշյանի նյութը, որ իբր ինձ ծեծել են, ու ես թողել ու փախել եմ։ Էստեղ էլ ասում են՝ «այ մկան ծակը պախկված փնթիներ»։

Եթե «փնթի կառավարումը» սպորտաձև լիներ, ապա «թաղապետ» Արտակ Հովակիմյանը հաստատ կզբաղեցներ առաջին տեղը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին