▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մի օր լույսը չունենաք, մի՛ զանգեք 180, այլ զանգահարեք ուղիղ կառավարություն․ Գալուստ Նանյան

Լրագրող Գալուստ Նանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սեղմիր, եթե համարձակ ես լույսը միացնել

Ինչու՞ խլեցին ՀԷՑ-ը…

Որովհետեւ շուտով հոսանքը թանկանալու է, իսկ դուք դեռ դա չեք զգում... եւ պիտի իմանաք՝ ով է տանտերը։

Հիմա լույս կունենաք, բայց վախով։

Մարդը միացնում է, ինչ որ բան՝ մտածելով՝ «այ սենց միացնելը քանի դրամ արժեցավ»։

Թե՞ բա՝ բարեփոխումներ։ Չկա՛...

Կա միայն հերթական կթման սեզոն ու կթողները՝ նույն քպ-ի չղջիկ տղերքն են լինելու։

Հիմա ամեն ինչ կդառնա նորմալ։

Հոսանքը կթանկանա, դուք էլ՝ սովորականի պես կկթվեք։

Երաժշտությունն արդեն պատվիրել են՝ ծափ տվեք, իսկ պարողներ չկան՝ ուժասպառ են, հոսանքի վարձի միտքն է սպանում։

Ձեռքերն էլ վեր չե՛ն բարձրանում՝ քաղցած են, տաք ջուր չկա։

Իսկ եթե հարցնեք՝ ո՞վ է մեղավոր, կպատասխանեն.

«Դե դա համաշխարհային պրակտիկա է...»

Մեծ «ծրագրեր» կան։

Կաթսան դեռ չի տաքացել, բայց գրպանն արդեն այրվում է։

Հ.Գ. Եթե մի օր լույսը չունենաք, մի՛ զանգեք 180, այլ զանգահարեք ուղիղ կառավարություն։

Հարցրեք. «Լույսի տեսած ապագան», որ գույնն է եղել։

#ԿթվածՔաղաքացի

#ԷլՀույսՉկա»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին