▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս խելագարի ասածներն են անում, ես գնում եմ ԱԱԾ-ի հետ, հոգևորականները ինձ կհետևեն. Միքայել Սրբազան

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռի բակում հայտնեց, որ Միքայել Սրբազանը կմեկնի Քննչական կոմիտե իրավապահների հետ՝ փաստաբանի ուղեկցությամբ, իսկ մյուս հոգևորականները կհավաքվեն Վեհարանում․ «Այնտեղ կհամախմբվենք, քննարկում կունենանք, եզրահանգում կանենք մեր հետագա գործողությունների համար։ Միանշանակ է, որ մենք ամենայն ջանք գործ ենք դնելու, որպեսզի արդարությունը գործի մեր եկեղեցու, եկեղեցականների, հոգորականների, և երկրի նկատմամբ»,-ասաց Վեհափառ Հայրապետը։

***

Էս խելագարի ասածներն են անում, ես գնում եմ ԱԱԾ-ի հետ, հոգևորականները ինձ կհետևեն. Միքայել Սրբազան

Ես գնում եմ իրենց հետ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

«Ես ոչ մի տեղ չեմ թաքնվել և հիմա էլ չեմ պատրաստվում թաքնվել։ Տեղի ունեցողն ապօրինություն է։ Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում նստած է։ Բայց այն մարդիկ, ովքեր կատարում են այդ խելագարի կամքը, սպառնում են բռնությամբ, ես գնում են նրանց հետ, ու հոգևորականները կհետևեն ինձ»,– ասաց Աջապահյանը։

***

Գարեգին Բ–ն հայտարարեց, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կգնա իրավապահների հետ

«Սրբազանը հիմա գնալու է մեր փաստաբանի հետ, մենք գնանք Վեհարան, որտեղ քահանայական ժողովն էր։ Այնտեղ կհամախմբվենք, մեր քննարկումները կունենանք և եզրահանգումը կանենք մեր հետագա գործողությունների համար։ Միանշանակ է, որ մենք ամենայն ջանք կներդնենք, որպեսզի արդարությունը գործի»,– ասաց Գարեգին Բ–ն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին