▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես օրերով խժռում էի ու ավելի գիրանում. Գոհար Ավետիսյան

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը 20 կգ նիհարելուց հետո գրառում է արել Instagram-ում՝ իր 3 միլիոնից ավելի բաժանորդներին պատմելով իր գիրության մասին։

Գոհարը վերհիշել է այն ժամանակները, երբ չափից ավելի գեր էր և չէր գիտակցում այդ մասին.

«Հունվար, 2017։ Չեմ հավատում, որ սա ես եմ։ Բայց, հավանաբար, այն ժամանակ ես չեմ ցանկացել ընդունել ինձ ու իմ խնդիրը։ Ես օրերով խժռում էի ու ավելի գիրանում։ Երբ ինձ ասում էին, որ ես գիրացել եմ, ես գնում էի ու սկսում ավեի շատ ուտել։ Հավանաբար, այդ կերպ փորձում էի խեղդել վիրավորանքը։ Ուտելիքն ինձ հանգստացնում էր»,- հրապարակած լուսանկարը մեկնաբանել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին