▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս մարդը պետական շանտաժով է զբաղված, հոգեկան լուրջ պրոբլեմներ ունի․․․Միքայել Սրբազան

Դիտեք նար՝

Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները թեմայով քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը: «Երբ ասում են՝ մենք զբաղվում ենք քաղաքականությամբ, այսինքն՝ մի իշխանություն, որ կարող է երկհազարամյա Արցախի թեմը լիկվիդացնել, պետք է ծափահարենք ու ասենք՝ մեզ չի վերաբերվո՞ւմ դա, քաղաքական հա՞րց է: Երբ մի իշխանություն հարյուրներով, հազարներով եկեղեցիներ, վանքեր հանձնում է թշնամուն ու այդ տարածքը հայտարարում պատմական Ադրբեջան, ուրեմն մեր ընդվզումը քաղաքականության մեջ ընդգրկվե՞լ է»,- ասաց նա՝ հավելելով, որ հոգևորականները ևս, որպես ՀՀ լիիրավ քաղաքացիներ կարող են օգտվել ցանկացած իրավունքից: «Շատ են հարձակվել եկեղեցականության վրա, սա էլ կանցնի, կգնա»,- հավելեց նա:

***

«Ոչ մեկը ՀՀ-ում մարդկանց անձնական կյանքից այնքան գիտելիքների չի տիրապետում, որքան որևիցե մի հոգևորական: Չի կարող որևիցե մեկը հոգևորականի չափ գաղտնիքների տիրապետել ուրիշների կյանքին վերաբերող, բայց երբեք չի օգտագործում իբրև շանտաժի միջոց»,- պետության և եկեղեցու փոխհարաբերությունները թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: «Էս մարդը պետական շանտաժով է զբաղված, Արդարադատության նախարարությունը չի ասում՝ պարո՛ն, օրենք ես խախտում, Քննչական կոմիտեն գործ չի հարուցում: Առաջին տիկին համարվողը մանկապղծության անորոշ մեղադրանք է ներկայացնում ու քրգործ չի հարուցվում... Առողջապահության նախարարությունը չի տեսնո՞ւմ, որ առաջին անձը, որ զբաղեցնում է էդ աթոռը, հոգեկան լուրջ պրոբլեմներ ունի»,- հավելեց նա:

***

Լրագրողի՝ Փաշինյանի առողջական վիճակն ու խոսքը գնահատելու համար փորձագիտական հանձնաժողո՞վ է պետք հարցին՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանը պատասխանեց. «Այո: Մնացած բոլոր եզրակացությունները գտնվում են անձնական ընկալման տիրույթում»: Թե ինչո՞ւ չի ձևավորվում, նշեց. «Հանձնաժողովը պետք է ձևավորի Առողջապահության նախարարությունը»: Հարցին՝ քաղաքական թիմի անդամն այդպիսի հանդգնություն կունենա՞, ասաց՝ ոչ:

***

ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, արձագանքելով լրագրողի հարցին՝ կա՞ն եպիսկոպոսներ, որ թելնում են Փաշինյանի թելը, նշել է. «Չեմ կարծում՝ էդպիսի եպիսկոպոսներ կան, բայց երևի կան, որոնք ընդհանրապես կոնֆլիկտի գնալու ցանկություն չունեն...Նրանք բոլորն անվերապահ աջակցում են Վեհափառ Հայրապետին»:

***

«Որ ասում է՝ վեհարանը վեհի՛, ի՞նչ է դա նշանակում»,- անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանն ու դիմելով ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ հարցրեց լրագրողը: «Ի՞նչ իմանամ, ես իր ռեբուսները չեմ կարող հասկանալ»,- ասաց Սրբազանը:

Տեսանյութերը՝ Սյուզի Բադոյանի

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին