▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես այդ քաոսի մի մասնիկն եմ…


Բաղրամյանում արդեն մի քանի օր է ինչ չես հասկանում ինչ է կատարվում… Չեմ ուզում ասել, թե դրանից առաջ ամեն ինչ իդեալական ու համակարգված էր, բայց բոլոր դեպքերում քաոս չէր… ամեն պատահած, ով վստահ եմ դժվար կարողանա միքանի գրագետ նախադասություն իրար ետեևից ասի, վերցնում է բարձրախոսը և կոչէր է անում… մեջբերում եմ -<<պարում ենք ու պարելու ենք>>, <<երգում ենք ու երգելու ենք>>, <<տժժում ենք ու տժժալու ենք>> ու նման բազմաբնույթ կոչեր… Սիրելիս մենք չենք եկել, որ տժժանք, սա գիշերային ակումբ չէ, ավելին մայրաքաղաքի գլխավոր փողոցներից մեկն է, որտեղ արդեն 8-9 օր է ժողովուրդը փակելա այն և պահանջումա ոչթե տալ իրեն տժժալու իրավունք, այլ չթանկացնել էլեկտոեներգիան…

Բոլորս էլ գիտենք, որ կան որոշ խմբեր ում նպատակն է այստեղ ուտել բրդուճներ, հաստատել նոր ծանոթություններ, անել սելֆիներ` հետագայում գլուխ գովալու համար, ամառվա շոքից խուսափելու համար քնել դրսում… և ամենակարևորը ինքնահաստատվել… Ես ետ <<կարգապահություն պահող տամոժնիկների>> 14-16 տարեկան անչափահասների ձեռը ավելի շատ տառապեցի ու ծերացա, քան տառապում էի ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի ձեռը… վստահ եմ, որ դրանց անտակտ ու բռի վարքից շատ շատերը էլ չեն գալու Բաղրամյան… Ինչ է նշանակում << մերոնքական ես թե չէ, եթե մերոնքական ես անցի>> չէ եղբայր ես ձերոնքական չեմ,ես չեմ էլ լինի ձերոնքական, ես չեմ եկել ըտեղ, որ դառնամ ձերոնքական, իմ ու շատերի նպատակը ձեր նպատակին չի համապատասխանում… մենք եստեղ ենք, որ չթանկացնեն հոսանքը ու կուզեմ, որ դուք էլ դրա համար եստեղ լինեք… Սառույցն արդեն հալվում էր, ձեր անտեղյակությամբ, ծուլությամբ, անկարգապահությամբ, ցուցարարներին հիասթափեցնելով այդ ամենը մի վերածեք քաոսի…

Հոգուս մեղք չանելու համար երբեկ չեմ ասի, որ դա մտածված է արվում, բայց ինչ էլ, որ արվումա մեր նպատակին հասնելու ճանապարհը չի կարճանում դրանից, տեղում դոփում ենք տղեք… Եթե դուք չեք կարում, ուրեմն բերեք մեկին,ով հավաքվածներին կքաջալերի ոչթե ասելով, <<տժժում ենք>>, այլ հիշացնի թե ինչի համար ենք եստեղ, ոգևորի`հիշեցնելով, թե ով ենք մենք, թե մեր մեջ ում գենն է, թե ինչերի ենք հասել, երբ միասնական ենք եղել, թե ինչ պատմություն ու հերոսներ ունենք, թե ինչ մշակույթի կրողներ ենք և դեռ ինչերի կկարողանանք հասնել,եթե միասնական լինենք ու մնանք այստեղ… Ասելիքս շատ է երկարում ու եթե շարունակեմ թվարկել ժամեր կքաշեն… Թող չթվա, որ ասածս վերաբերվումա բոլոր կազմակերպիչներին կամ կարգապահությունը վերահսկող անձանց, բայց ցավոք նշածս մարդիկ ճնշող մեծամասնություն են կազմում… Ուղակի ուզում եմ, որ գիտակցեք. պահանջների իրականացման համար ոչմի քայլ չանելը, շարունակ տեղում դոփելը և ետ ամեն ինչը քաոսի վերածելը` երկու բանիա հանգեցնելու… Առաջինը, որ ժողովուրդը աստիճանաբար կորցնելով վստահությունը հեռանալույա` Բաղրամյանը թողնելով ոստիկաններին, և երկրորդ, որ մեր հաշվին բարձրանումա նրանց անունը, որպես աշխարհում ամենամարդասեր ու ժողովրդավար իշխանություններ, որոնք ոչինչ չեն ձեռնարկում մայրաքաղաքի գլխաոր փողոցը արդեն 10 օր փակած ցուցարարներին ցրելու ուղղությամբ… 

Այսքանից հետո չեմ կարող ժխտել, որ ես այդ քաոսի մի մասնիկն եմ և մինչև վերջ էլ մնալու եմ Բաղրամյանում` հույս ունենալով, որ աստիճանաբար կվերացվի այս իրավիճակը ու կհասնենք լիակատար հաղթանակի:

Գագիկ Միքայելյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին