Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
«Հետագա քայլերի մասին մենք հանդես կգանք հայտարարություններով, սակայն ուզում եմ ասել, որ որ սա մեծ ճանապարհի սկիզբ է»,- այս մասին ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Սամվել Կարապետյանի եղբորորդին` Նարեկ Կարապետյանը։
«Պետք է ինչ-որ ձևով անարդարությանը հավասարակշռել, ու մեր ճանապարհը դրա մի քայլն է։ Հետագայում մենք կտեղեկացնենք մյուս քայլերի մասին»,- ասաց նա։
Դիտեք նաև՝
***
***
***
***
***
***
***
Դիտեք նաև՝
«Տեղի է ունեցել աննախադեպ բան ու էդ պատճառով բոլորով պետք է ցույց տանք, որ դա աննախադեպ է ու ոչ ընդունելի։ Եթե Սամվել Կարապետյանի հետ այդպես են վարվում, բոլորի հետ էլ կարող են վարվել»,- լրագրողների հետ զրույցում ասել է գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։ Նրա խոսքով՝ միջազգային հանրության ճնշումը պետք է զգացվի․ «Կարծում եմ՝ հասարակության կոշտ վերաբերմունքն իր արդյունքը կտա»։ |
***
«Հայրս շատ լավ տրամադրությամբ է, ձիգ ու պինդ»,- լրագրողների հետ զրույցում ասել է գործարար Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը։
«Հանդիպել եմ իր հետ, շատ լավ է, փոխանցել է, որ բոլորս դուխով լինենք»,- նշել է նա։
|
|
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․ «Վերջին րոպեներին ստանում ենք տեղեկություններ այն մասին, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող բազմաթիվ քաղաքացիների ներկայացվում է ժամը 17:30-ին ոստիկանության բաժիններ կամ քննչական մարմին ներկայանալու պահանջ։ Ակնհայտ է, որ այս «պատահական զուգադիպությամբ» իշխող ուժը փորձում է քաղաքացիներին ապօրինաբար զրկել ժամը 18:00-ին հրավիրված խաղաղ հավաքին մասնակցելու հնարավորությունից»։ ***
«Մեր ժողովրդին սպառնալիքներով վախեցնել այլևս հնարավոր չէ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Մասիսի քաղաքապետ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի աշխատակիցների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի գրառմանը։ «Մարդիկ եթե գալիս են իրենց ղեկավարին աջակցելու, էդ մարդկանց ինչո՞ւ են սպառնում»,- նշել է նա։ *** «Ցավով ականատես ենք, որ այս օրերին իշխանության կողմից թիրախավորվում է Հայ առաքելական սուրբ եկեղեցին, ողջ հոգևոր դասը, ներառյալ Ամենայն հայոց հայրապետը։ Անգամ գործողություններ են ձեռնարկվել օրվա իշխանությունների կողմից՝ հեռացնելու Նորին սրբությանն իր օրինավոր գահից։ Այս ամենը առաջին հերթին հակասահմանադրական է, հակասում է եկեղեցի-պետություն հարաբերության մասին օրենքին, խղճի ազատության օրենքին, ժողովրդավար պետություն ունենալու սկզբունքներին․․․»,- իր ելույթում ասաց Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Նա նաև նշեց, որ ՀՀ ՄԻՊ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որով բացառում է հակաօրինական որևէ միջամտություն՝ հայ եկեղեցու գործերին։ «Ինչևէ, տպավորություն է, որ իշխանությունները չեն հրաժարվելու իրենց առջև դրված նպատակից»,- հավելեց հոգևորականը։ Ընթանում է հաջակցություն գործարար Սամվել Կարապետյանի հավաք-երթը։ |
***
«Ամբողջությամբ կեղծիք է, փուչիկ, դա պայթելու է։ Վստահաբար ասում եմ՝ սա ամբողջությամբ շոու է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին և դիտարկմանը, որ ԱԺ-ում քննարկվում է իրեն անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցը։ «Այն, ինչ 2021 թվականին եղավ Սյունիքում մեր նկատմամբ, նույնը հիմա կրկնվում է։ Այն ժամանակ հայտարարեցի, որ դեմ եմ այս իշխանություններին՝ մեր սահմանների անվտանգության հետ կապված, և մեր ժողովրդին ասացի, որ վաղը թուրքը գալու է նստի Իշխանասարում, հետո բոլորը հասկացան, որ ճիշտ էի։ Հիմա ասում եմ՝ այս ամեն ինչը փուչիկ է։ Ես 24 ժամ լինելով Սրբազանի կողքը՝ կարող եմ հաստատել՝ Սրբազանն այդպիսի բառապաշար չունի։ Ձայնագրությունը կտրտված և սարքված է․․․ Սրբազանի կողքին այդպիսի մարդիկ չկան և չեն կարող լինել»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով՝ արդեն որոշված է՝ տանելու են կալանքի․ «Պատրաստ եմ, կալանավայրից էլ եմ պայքարելու»։ |