Կիրակնօրյա ավանդույթս չխախտելով՝ գրեմ էլի մի քանի երևույթների մասին, որոնք հակաստվածային են ու դրանով իսկ՝հակամարդկային: ՀՀ-ում լքված հիվանդ երեխաների պատմությունները կարդալիս, շատ է հետևյալ նախապատմությունը՝ խեղճ հարսը անսաց չար սկեսուրի հրամանին ու զավակին տարավ մանկատուն, կամ թողեց ծննդատանը: Ես երբեք ու երբեք չեմ հավատա նման կույր մեկնաբանությանը. մայրը, եթե չկամենա, ոչ ոք երեխային ձեռքից չի խլի, բայց չեմ էլ կասկածի, որ անգրագետ - իբրևթե ադաթավոր սկեսուրների պակաս կա, ու հաճախ նրանք են օգտվում հարսների ու նախ և առաջ սեփական տղաների թուլությունից ու հրամաններ տալիս: Պայքարի միջոցը՝ խավարամիտ ու աանդապաշտությունից խոսող, բայց դրա բուն իմաստը չընկալող հասարակության լուսավորությունն է՝ հեռուստատեսությամբ, զրույցներով, առաջադեմ երիտասարդների նախաձեռնություններով ու հոգևորականների ակտիվ մասնակցությամբ:
Երեխան մեղավոր չէ, որ հիվանդ է ծնվել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին