«ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության մշտական տեղակայման վայրի շենքին փակցված ցուցանակը Թուրքիայի կամ Ադրբեջանի դեսպանատան ցուցանակով չի փոխարինվելու»,- այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթած խմբավորումը շարունակում է Արցախի Հանրապետության նկատմամբ իր անօրինական, հակասահմանադրական և հանցավոր քաղաքականությունը՝ այս անգամ էլ փորձելով խլել Արցախի ներկայացուցչության շենքը։
Այս քայլը, որը քողարկվում է իրավական ձևակերպումներով, չի դիմանում որևէ քննադատության։ Դեռ ավելին՝ բացարձակ աբսուրդ է փորձել սեփականազրկման հիմք ներկայացնել շենքի գրավով ծանրաբեռնված լինելը և ըստ այդմ՝ պարտավորությունների չկատարումը (այս մասին մեդիա դաշտում տարածվել են տարբեր տեղեկություններ)։
Հայտարարում եմ հստակ․ ըստ Կադաստրի կոմիտեի պաշտոնական պարզաբանման՝ նշված գույքի նկատմամբ երբևէ գրավ չի գրանցվել որևէ կազմակերպության կամ անհատի անունով։ Ավելին՝ նման հիմքով գույքային իրավունքի պետական գրանցման դադարեցում ուղղակի անհնար է։
Վերջ տվեք նման ապուշություններ տարածելուն»։
«Երեւանի այս շենքի ցուցանակը Թուրքիայի կամ Ադրբեջանի դեսպանատան ցուցանակով չի փոխարինվելու»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին