▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևի այդ գրողի վրա շոգն է ազդել». Գուրգեն Դաբաղյան

Երգիչ Գուրգեն Դաբաղյանը հերքում է խոսակցություններն այն մասին, թե արտագաղթում է երկրից: Համացանցում հայտնվել են նրա՝ արտասահմանում արված լուսանկարները, և տեղեկություն է տարածվել, թե նա հեռացել է Հայաստանից: Ֆեյսբուքի իր էջում երգիչը գրել է այդ մասին:

«Ժողովու՛րդ ջան, մի քանի ժամ է՝ բոլոր ծանոթներս, ընկերներս գրում ու զանգում են, այս ինֆորմացիայի ճիշտ կամ սուտ լինելու մասին հարցնում: Տարբեր կայքեր գրել են՝ իբր Հայաստանից գնացել եմ ու էլ չեմ գալու))) Ասեմ, որ սա սուտ տեղեկատվություն է ու աբսուրդ: Երևի շոգն է ազդել սա գրողի վրա»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին