▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում վնասել են թանկարժեք «Mercedes», ապա «Դերժավայի Արկադի» որդու անվամբ հաշվառված «Porsche»-ով դիմել փախուստի

Սեպտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 01։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնական բաժին է դիմել Երևանի  մի բնակիչ և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք Արշակունյաց պողոտա 18/4 հասցեի բակում վնասել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ապակինեը, կոտրել են շարժիչի  ծածկոցը և «Porsche Cayenne» ավտոմեքենայով հեռացել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ կոտրել են նշված «Mercedes»-ի ապակիները, դիմացի հատվածը վնասել տեխնիկական միջոցների գործադրմամբ և «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի։

«Porsche Cayenne»-ը պատկանում է  Հայաստանում հայտնի գործարար «Դերժավայի Արկադ» մականվամբ , Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի որդուն՝ 29-ամյա Ստանիսլավ Համբարձումյանին, ում մինչև այժմ ոստիկանները փնտրում են, և նրան հայտնաբերելուց հետո պարզ կլինի՝ արդյո՞ք նա կապ ունի «ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը» գործողությունների հետ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին