▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 16-ամյա տղա է սպանվել

Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանություն տեղեկություն էր ստացվել, որ մահացած վիճակում «Միքայելյան վիրաբուժության կենտրոն» է տեղափոխվել անչափահաս տղա։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, իրավապահները մոտ 2 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում պարզում են ենթադրյալ սպանության վայրը, որը Քանաքեռում հայտնի Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանի հարևանությամբ է եղել, որտեղ էլ, ինչպես նաև 5-րդ փողոցի որոշ տների մոտ, հայտնաբերվել են արնանման հետքեր։ Մինչ ոստիկաններն ու պարեկները պարզում էին դեպքի հանգամանքները, «Ուիգմոր» ԲԿ-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացում, որ վիրավորում ստացած 2 քաղաքացիներ են իրենց մոտ տեղափոխվել։ Նշված բժշկական կենտրոնից ոստիկանները Երևանի քրեական ոստիկանություն են տեղափոխում 2 քաղաքացու, ովքեր կասկածվում են նշված սպանությանը մասնակցություն ունենալու մեջ։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

***

Շաբաթ օրը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 16-ամյա պատանու կյանքը խլած սպանությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Բնակիչները «Նյուզ»-ին հայտնել են, որ սպանվածը սովորում էր ավագ դպրոցում, ընտանիքում երեք երեխա են, ունի իրենից մեծ քույր և փոքր եղբայր:
Սպանության մեջ կասկածվողները 2020-ի 44-օրյա պատերազմից հետո բռնի տեղահանվածներ են, երկու եղբայրներ, որոնք ևս այդ օրը տարբեր վիրավորումներով տեղափոխվել են «Ուիգմոր» ԲԿ: Այս պահին սպանության մեջ կասկածվողների տան մոտ հերթապահություն է իրականացնում ոստիկանությունը:

16-ամյա տղայի հոգեհանգիստն այսօր է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին