▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանից Դիլիջան 30-ից ավելի ոստիկանության մեքենա հաշվեցի»․ Սամվել Հակոբյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամեն անգամ, երբ սկսում եմ խեղդվել մեր երկրում տեղի ունեցողից, նստում եմ մեքենաս ու դեպի հայոց լեռներ ու լճեր, որոնք միշտ օգնում են կտրվել իրականությունից, մոռանալ Նիկոլի մռայլ գոյության ու մեր պետականության վրա նրա կործանարար ազդեցության մասին։ Բայց այսօր դա էլ չօգնեց՝ նույնիսկ բնությունն էր անզոր։
Երևանից Դիլիջան 30-ից ավել ոստիկանության մեքենա հաշվեցի։ Ինչ-որ պահի զգացողություն ունես, թե ոչ թե Հայաստանում ես, այլ՝ մի տարածքում, որը կամ պատերազմական գոտի է, կամ՝ կոլումբիական նառկոկարտելի մի շրջան։
Ցավում եմ, բայց երբ նայում եմ այս ոստիկանների դեմքերին, նրանց մեջ այլևս մարդ, անհատ չեմ կարողանում տեսնել՝ բոլորի հայացքների մեջ Նիկոլին եմ տեսնում: Այս ոստիկանական ուժի տեսքով նա բոլորիս հիշեցնում է՝ «դուք իմ գերին եք», սա արդեն պետություն չէ, սա բացօթյա բանտ է։ Որտեղ մեզանից խլել են ամեն ինչ՝ ինքնիշխանություն, արժանապատվություն, հպարտություն, ազգային միասնություն: Մեր պետությունը պատանդ է՝ թուրքերի սպասավորի ձեռքում»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին