▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի փոխարեն Ֆրանսիայից օդանավը վայրեջք է կատարել Ստամբուլում

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Երևանի փոխարեն Ֆրանսիայից օդանավը վայրեջք է կատարել Ստամբուլում

Դեռ չպարզված պատճառով չեղարկվել է Լիոն - Երևան թռիչքի TO 7500 չվերթի ժամանումը "Զվարթնոց" օդանավակայանում։ Ըստ ուղևորների, որոնք կարողացել են կապ հաստատել իրենց հարազատների հետ, օդանավը թռիչքի ժամանակ կայծակնային ամպերի մեջ է ընկել և ստիպված վայրեջք է կատարել ոչ թե Հայաստանի Մայրաքաղաքում, այլ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Ըստ ուղևորների, օդանավում նրանց տեղեկացրել են, որ թուրքական կողմը թույլ չի տվել շարունակել չվերթը դեպի Երևան և ուղևորներին հավանական է կվերադարձնեն Ֆրանսիա։ Ո՞րն է նման որոշման պատճառը դեռ հայտնի չէ։

Կփորձեմ ավելի ուշ թարմացնել այս ինֆորմացիան։

Թարմացում․

Զվարթնոցի դեպի Ֆրանսիա չվերները ևս չեղարկվել են։ Կցում եմ ուղևորների կողմից նկարհանված տեսանյութը Երևանի օդանավայանից։

Թարմացում․ 23:20 ի դրությամբ, օդանավը դեռ Ստամբուլում է։ Ուղևորներին հայտարարել են, որ ոստիկան են կանչում, քանի որ օդանավում վիճաբանություն է սկսվել։

Թարմացում․ Օդանավը վաղ առավոտյան Ստամբուլից վերադարձել է Լիոն, Երևան այդպես էլ թույլ չեն տվել շարունակի։ Պատճառները դեռ չեմ պարզել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին