▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեղեցուն նվիրածի վրա «Պոնչ» գրելուն դեմ եք, ինքներդ նվիրեք` առանց մակագրելու

Ազնիվ խոսք, չեմ հասկանում սրա սկանդալայնությունը ինչում է։ Ասենք եթե 10-րդ դարում Մոմիկը եկեղեցի էր կառուցում ու ինչ-որ տեղ թողնում էր իր անունը, կամ ինչ որ քանդակագործ իր անունն էր գրում (հաճախ՝ կեղծանունը), դա լրիվ օքեյ է, բայց եթե ինչ որ դարբին տղա, ով գերադասում է, որ իրեն Պոնչով ճանաչեն ու դա քանդակում է իր ընծայի վրա, ուրեմն ամա՜ն քյաբաբիզմ է։

Տնաշեն, գնացեք միջնադարյան եկեղեցիներն ու նայեք այնտեղ ինչ գրություններ կան... Այսինչ իշխանը բլաբլաբլ, հարկեր հավաքեց բլաբլաբլա, պատերազմ հաղթեց, բլաբլաբլա, ու այդ միջոցներով կառուցեց այս վանքը բլաբլաբլա։

Նման մակագրություններ թողնելը, այդ թվում կեղծանուններով, ոչ այսօր է սկսվել, ոչ էլ երեկ չէ առաջի օրը։ Հիմա տարբեր կերպ կարելի է նայել այդ հարցին։ Ես օրինակ՝ ինչ-որ բան նվիրելիս չէի փորձի շեշտել իմ մասնակցությունը, ուրիշը գուցե փորձեր։ Համենայն դեպս, ավելի կարևոր եմ համարում Պոնչի ցանկությունը եկեղեցուն ինչ-որ բան նվիրելու, քան այն, որ ինքն իր անունն էլ է գրել։

Ով էլ այդքան բուռն դեմ է, որ մոմ վառելու այս տարրայի վրա Պոնչի անունը գրված լինի, թող ֆեյսբուքում օդ ցնցելու փոխարեն, ինքը սարքի/պատվիրի ու առանց գրության ինչ որ բան նվիրի։

Կոնստանտին Տեր-Նակալյան

Կարդացեք նաև` Երբ «պոնչիզմը» ու «քյաբաբիզմը» թափանցում է եկեղեցի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին