▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եգիպտոսը հերքել է ռուսական A321 ինքնաթիռի ահաբեկչության վարկածը

Եգիպտական հանձնաժողովը հայտարարել է, որ չունի Սինայի թերակղզում հոկտեմբերի 31-ին կործանված ռուսական ուղևորատար ինքնաթիռում ահաբեկչության վարկածն ապացուցող փաստեր: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն` հղում անելով Եգիպտոսի քաղավիացիայի նախարարության պատրաստած նախնական զեկույցին:

«Տեխնիկական քննության հարցերով հանձնաժողովը դեռ չի գտել որևէ բան, որը կապացուցեր ահաբեկչական գործունեության իսկությունը»,-ասված է Եգիպտոսի քաղավիացիայի նախարարության հայտարարության մեջ:

Զեկույցին արդեն արձագանքել է Կրեմլը։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ռուսական հատուկ ծառայությունները կարծում են, որ օդանավի կործանման պատճառը եղել է ահաբեկչությունը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ի առավոտյան Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող Airbus A321 ինքնաթիռը կործանվել է Սինայի թերակղզում: Ինքնաթիռի 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին