▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եգիպտոս թռչող օդանավը վայրէջք է կատարել ռումբի մասին ահազանգի պատճառով

Լեհաստանից Եգիպտոս թռչող օդանավը արտահերթ վայրէջք է կատարել Բուլղարիայի Բուրգաս քաղաքի օդանավակայանում ռումբի մասին ահազանգի պատճառով: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով բուլղարական լրատվամիջոցները: Հավանական ռումբի մասին հայտնել է 64-ամյա ուղևորը, որին իրավապահ մարմինները հարցաքննում են: 

Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Բուրգաս քաղաքում: Ուղևորներին տարհանել են։ Օդանավում հակաահաբեկչական ռեժիմ է մտցվել։ Ոստիկանները շղթայել են դեպքի վայրը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Եգիպտոսից Սանկտ Պետերբուրգ չվերթի AirbusA321 օդանավը կործանվել էր Սինայի թերակղզում։ Օդանավի 217 ուղևորները եւ անձնակազմի 7 անդամները զոհվել են։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին