▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդ մարդու ուղեղի մեջ մենակ առևտուրն ա․․․Քաղաքացին՝ Փաշինյանի մասին

«Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա, Հայաստանում իշխանափոխություն է պետք», - Marz News-ի հետ զրույցում ասել է Աշտարակի բնակիչ Գուրգեն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ «հեղափոխական» իշխանությունն ամենուր խաբել և խաբում, մոլորեցնում է ժողովրդին։

Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը, Հայ առաքելական եկեղեցու դեմ սկսած արշավը, անհիմն կալանավորումներն ու թշնամու հետ բարեկամություն անելու քարոզչությունը այդ մեծ խաբկանքի մաս են կազմում։

Քաղաքացու կարծիքով՝ այս հակահայ քաղաքականության բուրգը ղեկավարվում է Արևմուտքի կողմից, որի ներկայացուցիչը մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմն է։

Ծրագրվածը իրագործելու ճանապարհին Փաշինյանի կառավարությանը մեծապես աջակցում են իշխանական լրատվամիջոցներն ու իշխանության քարոզչամեքենայի վերածված Հանրային հեռուստաընկերությունը։

Այս իրավիճակում ընդդիմությանը այլ բան չի մնում անել, քան այցելել Հայաստանի բոլոր բնակավայրեր և տուն առ տուն մարդկանց բացատրել, ներկայացնել ճշմարտությունը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին