▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դու վարչապե՞տ ես, թե՞ համերգների պրոդյուսեր․․․Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Երկու ամսվա ընթացքում Հայաստանում տեղի է ունենում երեք համերգ շուրջ 22 հազար, 31 հազար եւ 41 հազար հանդիսատեսով։
Սա կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում։
Իրական Հայաստանում, իրական մարդկանց կյանքի ցնծությունը։ Կեցցե՛ք»։
Դու վարչապե՞տ ես, թե՞ համերգների պրոդյուսեր, որ Ջենիֆեր Լոպես բերես, շուրջ 14 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող, վարկերի տակ կքած Հայաստանի պետական բյուջեից դրա համար 6 կամ 7 միլիոն դոլար ծախսես։ Համերգների մասնակիցների թիվն ի՞նչ կապ ունի Հայաստանում կյանքի ու խաղաղության ցնծության հետ։ Ամեն օր Երևանի ռեստորաներում, Աշտարակի ձորում, Աբովյանի «ձկնային» ռեստորաններում, Սևանի ափին քեֆ են անում հազարավոր մարդիկ, Երևանի հյուրանոցներում կայֆ են անում հազարավորները, ուրեմն Ադբեջանի հետ խաղաղության հաստատման հարցը լուծվե՞լ է։ Մանիպուլյացիաներն էլ չափ պետք է ունենան, այդ հարցում ինքդ քեզ գերազանցել ես»։

***

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին շրջանում հաճախ կարելի է լսել այն կարծիքը, թե իբր համերգների, փառատոների ու զանգվածային միջոցառումների այցելուների թիվը ցույց է տալիս, թե ինչ տրամադրություններ կան հայ հասարակության մեջ։ Ասում են՝ եթե մարդիկ գնում են համերգների, ուրեմն «մոռացել են խնդիրները», «հաշտվել են իրականության հետ», կամ էլ «չեն մտածում երկրի ապագայի մասին»։
Սա մեծ սխալ է ու խեղաթյուրված պատկեր, որը ներկայիս իշխանությունը փորձում էր ներկայացնել, որպես մի երևույթ, համաձայն որի մարդիկ թքաց ունեն իրենց Երկրի ճակատագրի վրա և ցանկանում են միայն ուտել-խմել-զվարճանալ։
Գտնում են նույնիսկ մարդիկ, որոնք սա փորձում են կապիտալիզացնել քաղաքական օրակարգերի մեջ, իբր մարդիկ վերջնականապես անասնացել են և ընդունել են երկրի ստորացման, նսեմացման և ի վերջո ոչնչացման գաղափարը ադրբեջանամետ «իրական Հայաստանի» գաղափարի ներքո։
Բայց սոցիալական հոգեբանությունը ուսումնասիրող յուրաքանչյուր մասնագետ կփաստի, որ դա այդպես չէ։
Հայ հասարակությունը այսօր ապրում է ծանր ու ցավոտ ժամանակներում։ Մարդիկ խորապես անհանգստացած են երկրի վիճակով, քաղաքական գործընթացներով, սոցիալ-տնտեսական դժվարություններով։ Կորստի ցավը , արժանապատվության վերականգման անհրաժեշտությունը և ի վերջո Արցախը մոռացված չէն։ Հազարավոր ընտանիքների համար այս ցավը ամենօրյա հուշ է, անջնջելի վերք։
Բայց պետք է տարբերել հասարակական տրամադրությունները և սոցիալական կյանքը։ Մարդը կարող է գնալ համերգ, լսել երաժշտություն, մի քանի ժամ անցկացնել ընկերների հետ։ Բայց դա չի նշանակում, թե նրան անտարբեր է այն, ինչ տեղի է ունենում երկրում։ Մշակույթը, երաժշտությունը, արվեստը միշտ եղել են այն ուժը, որով մարդը հաղթահարել է ամենածանր կացությունները։ Երբեմն համերգ գնալը պարզապես նշանակում է՝ հավաքել ուժերը, շունչ քաշել ու շարունակել ապրել այս բարոյահոգեբանական մղձավանջի մեջ։
Ամենևին ճիշտ չէ պատկերացնել, թե լիքը համերգասրահը «հիշողության պակասի» կամ «անհոգ վերաբերմունքի» ապացույց է։ Ժողովրդի ցավը չի մարում համերգի վերջին նոտայի հետ։ Այն շարունակում է ապրել ներսում, արտահայտվել խոսքերում, հասարակական քննարկումներում, քաղաքական պայքարում։
Ուստի, եթե ուզում ենք հասկանալ, թե իրականում ինչ է զգում և մտածում հայը, պետք է նայենք խորքին՝ անհանգստությանը, մտահոգությանը, հիշողությանը և արդարության պահանջին, որը ակնհայտորեն գերակայում է հասարակական տրամադրություններում։
Մարդիկ չեն մոռացել ոչինչ»։

***

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը ասում է, որ վերջին երկու ամսում Հայաստանում երեք համերգ է տեղի ունեցել, ինչը խաղաղության ցնծություն է։
Բա էն 2 համերգի համար ինչի՞ մի 6 մլն դոլար չեք տվել։
Ես առաջարկում եմ, այսուհետ բոլոր համերգ կազմակերպողներին դիմել կառավարություն գումար տրամադրելու համար՝ հիմնավորման մեջ նշելով, որ համերգը կազմակերպվում է խաղաղության ցնծության համար։ Տեսնենք, ո՞նց են մերժելու»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին