armlur.am-ը թարգմանաբար ներկայացրել է m.inforesist.org կայքում տեղ գտած հոդվածը, որտեղ նշվում է, թե ՌԴ բանակի գնդապետ Անդրեյ Ռուզինսկին, ով ավելի վաղ ղեկավարում էր Գյումրիում ռուսական ռազմաբազան, այժմ Լուգանսկի ինքնահռչակ Ազգային Հանրապետության ստորաբաժանումներից մեկի հրամանատարն է, ուշագրավ տեղեկություն է փոխանցել ուկրաինական «Ունիան» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությանը: Նշվում է, որ Գյումրիի 102-րդ ռազմաբազայում հրամանատարի պաշտոնում Ռուզինսկին սադրել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի սրացումը, հայտարարել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ուժային լուծման անհրաժեշտության մասին և, մասնավորապես, ներգրավված է եղել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ: «Ա. Յու. Ռուզինսկին Ուկրաինայի արևելքում իր հանցավոր գորունեության համար ՌԴ ԶՈւ հրամանատարության կողմից դիտարկվում 2 ԱԿ շտաբի պետի պաշտոնում»,-ասվում է հետախուզության հաղորդագրության մեջ:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Դոնբասում Ավետիսյանների սպանության մեջ ներգրավված ռուս սպա է հայտնաբերվել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին