▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դժոխքում էլ կմանևրի․․․ «Շուստրի գեղցիությամբ» փորձեց խուսափել ցանկացած պատասխանատվությունից»

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ասուլիսն այն մասին էր, որ ինքը ՀՀ վարչապետն է, բայց ինքը ՀՀ վարչապետը չի:
Բնականաբար պնդեց այն պատրաստակամությունը, որ մինչև վերջ հետամուտ է լինելու Հայաստանի Հանրապետության կործանմանը, երկիրը մտցնելու է տոտալ շրջափակման մեջ, Հայ Առաքելական Եկեղեցին դարձնելու է խաղարկային թանգարան, բանակը արարողակարգային հիմնարկ։
Իր «շուստրի գեղցիությամբ» հերթական անգամ փորձեց խուսափել ցանկացած պատասխանատվությունից, բայց ոչ մի զղջում և ոչ մի հետնահանջ հրեշավոր ծրագրից։
Ինքը դժոխքում էլ կմանևրի»:

***

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գառումը․ «Ոնց նայում եմ՝ «Դժբախտ երջանկություն» սերիալը «ղալաթ» է արել «Արտապատվիրակված ինքնիշխանություն» սերիալի կողքին, որը ցուցադրվում է հիմա մարզահամերգային համալիրում:
Ափսոս, որ էս ամենը մեր պետության մասին է․․․»:

***

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօրվա ասուլիսին ինքը չի վարում, այլ այն դավաճան, կապիտուլյանտ, սուտասան, շառլատան, մահաբեր, հանցագործ վարչապետը»:

Դիտեք նաև՝

Ակտիվիստ Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյան, այն ծրագիրը որը քո տերերը առաջարկում են քեզ, ինչու չարեցին մինչև 2020թ-ը։ Որովհետև թուրքը քեզ նման անուղեղ չէր, թուրքը ձեր ընդհանուր տերերի առաջ դրել էր նախապայմաններ կոնկրետ կետերով, որոնցից առաջինը` Արցախի հանձնումն էր, քո տերերն էլ դա դրեցին քո վրա և դու հանուն Պուտինի դեմ միասնական ճակատով պայքարելու գաղափարի գնացիր այսքան զիջումների, քեզ թվում է թե Պուտինին պիտի հաղթեք, բայց այնքան չեք տրամաբանում, որ դա անհնար է, որ ի վերջո Հայաստան է կործանվելու այդ մեծ բախման արդյունքում և քո տերերը գնալու են Պուտինի հետ հաշտության, դու մնաս անտեր շպրտված։ Ռուսաստանը գերտերություն է, ունի անծայրածիր տարածքներ, միջուկային զենք և նրա հետ ի վերջո հաշվի են նստելու բոլորը, բայց դու ո՞վ ես դառնալու։ Քեզ ո՞վ է էլ շան տեղ դնելու երբ այստեղից հեռացավ Ռուսաստանը։ Մի՞թե այնքանը չես հասկանում, որ Ռուսաստանը հեռացավ այստեղից Հայաստանը ոչ մի կշիռ չի ունենա, եթե նույն քո Արևմուտքի գործընկերները այսօր ժպտում են դեմքիդ, գովաբանում են քեզ, սուտ խոստումներ են տալիս և այլն, դա մի միայն Ռուսաստանի այստեղ լինելու համար է արվում, քանի Ռուսաստանը այստեղ է դու կշիռ ունես Արևմուտքի մոտ, դու այլընտրանք ունես Արևմուտքի դեմ, դու որ զինվորագրվել ես Պուտինի դեմ պատերազմ սկսելու ծրագրին, ո՞ւմ երեխեքի արյամբ ես ուզում Պուտինի դեմ պատերազմել։ Ժողովրդին մատնես չքավորության, անտերության, սովի, քաոսի, հանուն նրա որ գոհացնե՞ս արևմուտքին։ Մի ողջ ազգի կործանես հանուն նրա, որ վաղը քո կաշին փրկես և ապաստան ստանա՞ս արևմուտքում։ Ահա թե ինչքան ես դու սիրում Հայ Ժողովրդին, մի ողջ ազգի վրա թքած ունենալով փրկես քո կաշին։ Ազգը պիտի հետևություն անի և հասկանա ինքը պատրաստ է Պատերազմել Ռուսաստանի դեմ, որին տանում է երկիրը նիկոլ փաշինյանը»։

***

Փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հա, վայ, դու կապ չունես, սաղ էդ վարչապետն ա մեղավոր, դրա ինչն եմ ասել...
Իսկ նորմալ պետությունում սրան վաղուց հասարակությունից մեկուսացրած կլինեին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին