▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժբախտ դեպք Գագիկ Ջհանգիրյանի ընտանիքում

Գագիկ Ջհանգիրյանի ընտանիքում դժբախտ դեպք է տեղի ունեցել,- հայտնում է լրագրող Վահե Մակարյանը։

«Մոտ երկու շաբաթ առաջ լողավազանում ջրահեղձ է եղել նախկին զինդատախազ և ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի անչափահաս թոռը` դստեր զավակը: Նա հիմա վերակենդանացման բաժնում է․ Դավիթաշենում գտնվող «Դելֆին» սպորտային կոմպլեքսի լողավազանում լողալիս երեխան հանկարծ անցել է ջրի հատակը, մարզիչն էլ այդ պահին մեջքով շրջված է եղել ու չի նկատել, որ երեխան խեղդվում է: Միայն մի քանի րոպե անց են նկատել, որ երեխան ջրի հատակում է, ու մինչև հանել են դուրս, երեխայի մոտ արդեն ջրահեղձություն է արձանագրվել:

Տղային շտապ հասցրել են հիվանդանոց, ու նա արդեն տևական ժամանակ գտնվում է «Արաբկիր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, անգիտակից վիճակում, բժիշկների հսկողության տակ»,– գրել է նա:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին