▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիանա Գասպարյանի ամուսնու բենզալցակայանի աշխատակիցների դեմ գործ է հարուցվել՝ սպանությունը թաքցնելու համար

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է․ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիրի մարզում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից կատարել է հանցագործությունների պարտակում:

Մասնավորապես՝ մարզում գործող գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով՝ գազալիցքավորողին հրահանգել է ջրով լվանալ գազալցակայանի տարածքում թափված արյան հետքերը, հավաքել և զուգարանակոնքը նետել կրակոցների արդյունքում տարածքում թափված կրակված պարկուճները, այնուհետև կրկին լվանալ արյան հետքերը՝ այդ կերպ կազմակերպելով և ղեկավարելով գազալիցքավորողի կողմից Կ.Բ.-ի կատարած հանցագործությունների պարտակումը։

Գազալցակայանի հերթափոխի պետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-474-րդ հոդվածի 1-ին մասով (հանցանք կատարած անձին աջակցելը կազմակերպելը) և գազալիցքավորողի նկատմամբ՝ 474-րդ հոդվածի 1-ին մասով (հանցանք կատարած անձին աջակցելը):

Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննել է նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն։ Գասպարյանը հրաժարական տվեց մայիսին։ Պաշտոնավարման ընթացքում Գասպարյանի ընտանիքի անդամները հայտնվել են տարբեր աղմկահարույց պատմություններում։ Սակայն նա իր հրաժարականը բացատրել էր նրանով, որ 7 տարի պաշտոնավարելուց հետո որոշել է նվիրվել ընտանիքին։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին