▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեկտեմբերի 3-ին կդիտվեն տեղումներ` ձյան տեսքով

Հայաստանում`

Դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: 4-5-ին շրջանների զգալի մասում կպահպանվեն տեղումներ ձյան տեսքով, սակայն կդիտվի ինտենսիվության զգալի նվազում: 2-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ, 3-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: 

Երևանում`

Դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերից կդիտվի անձրև, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 4-5-ին կպահպանվեն տեղումներ ձյան տեսքով, սակայն կդիտվի ինտենսիվության զգալի նվազում: 2-ի ցերեկը,  6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին