▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեկտեմբերի 20-ն ԱԱԾ աշխատակցի օրն է

Դեկտեմբերի 20-ին Հայաստանի պետական և ազգային անվտանգության աշխատակիցները նշում են իրենց մասնագիտական օրը:
Ազգային անվտանգությունը պետության ու նրա քաղաքացու կյանքի ու կենսական շահերի պահպանությունն է օտար և ներքին ոտնձգություններից: Տոնի պատմությունը սկիզբ է առնում 1917 թվականին: Հենց այս օրը կազմավորվեց ВЧК-ն (Всероссийская чрезвычайная комиссия):Այնուհետև այս համակարգը բազմիցս փոխեց իրանվանումը` ԿԳԲ-ի, ՕԳՊՈՒ-ի, ՊԱԿ-ի: Դեկտեմբերի 17-ը ԽՍՀՄ-ում նշվում էր որպես Չեկիստի օր: Ավանդույթի համաձայն պարգևատրվում և խրախուսվում էին փայլուն արդյունքներով աչքի ընկած անվտանգության աշխատակիցները: Ինչպես խորհրդային շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում դեկտեմբերի 20-ը նշվում է որպես պետական և ազգային անվտանգության աշխատակցի օր: Շնորհավորում եմ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին և մաղթում նրանց աշխատանք միայն խաղաղ պայմաններում:

 

Սևակ Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին