Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու. ՀԷՑ–ի նորանշանակ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն իր առաջին աշխատանքային օրը հայտարարեց, որ աշխատանքից ազատվելու է ՀԷՑ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանին, որը հայտարարել էր, թե ՀԷՑ ղեկավարությունը աշխատանքից ազատման դիմում չի գրելու։
«Որովհետև ՀԷՑ-ը այս վիճակին հասցրածներից մեկը, կարծես թե, հենց ինքն է։ Այս պահին նա ի պաշտոնե իմ ենթական է, նրա լիազորությունները դադարել են ուրբաթ օրը, ժամը 18։00–ից, և իր ասուլիսը նա տվել է, որպես գլխավոր տնօրենի տեղակալ, այդ պահին նա ժամանակավոր պաշտոնակատար չէր»,– հայտարարեց նա։
Խոստացավ` ազատումներ այս պահին մասսայական չեն իրականացնելու։ «Ազատումներ կլինեն թոփ մենեջմենթի շրջանակներում, կոնկրետ անձինք, որոնց ղեկավարման արդյունքում ՀԷՑ–ը ավելի քան 3 միլիոն բնակչի կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդեցություն է ունեցել»,- պնդեց նա։
***
«Ոչ ոք չի ասում, որ ամեն հարցում ՀԷՑ-ն է մեղավոր ու ԲԷՑ-ում ամեն ինչ կարգին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը․ «Այո, ԲԷՑ-ում էլ ամեն ինչ կարգին չէ, այնտեղ էլ գործընթացներ գնում են, կգնան։ Վերջնական նպատակը էներգետիկ համակարգի այսօրվա պատկերը խորքային բարեփոխումների ենթարկելն է»,- ասաց Պետրոսյանը։ *** |
«Ես ինքս վերջին տարիների գործունեության աուդիտ եմ իրականացնելու ՀԷՑ-ում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ |