Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սա է թուրքի կոշիկ լիզող Նիկոլն ու իրեն ծառայողները...
Թե բա «Տաշիր Պիցցա֊ի սրահներից մեկում առաստաղը ցածր է... Փակեք...
Ու այսքանից հետո ինչ֊որ մեկը երազում է, որ Հայաստանում ինչ֊որ մի նորմալ գործարար ներդրում է անելու՞....ԵՐԲԵՔ....
Քայլիստանիկոլական ֆաշիզմը Հայաստանը տանում է կործանման...
Չզարմանաք, եթե պարզվի, որ Նիկոլը «Տաշիր Պիցցա»֊ն փակում է, որ թուրքական պիցցաների ցանցերից մեկին բերի «Էրմենիստան»...»։
Դիտեք նաև՝
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է․ «Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի Երևանի Տերյան 69, Երևանի Իսահակյան 22, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեներում գտնվող սննդի կետերի գործունեությունը։ Իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմի խախտում, մանավորապես՝ առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը: «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում»: *** |
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, քաղաք Տաշիր): Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ–ից։ արտադրական շինությունն ապահովված չի եղել կեղտի կուտակումներից սննդամթերքում մասնիկները թափվելու վտանգից, արտադրական շինությունների մակերևույթներին բորբոսի առաջացումից, |