▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձկնգողը այդքանը չգիտե՞ր․․․Սյուզի Բադոյան

«Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՌԴ եկեղեցում սկանդալը` ՔՊ պատգամավորի մասնակցությամբ, ահա այս հոգևորականի պատճառով է եղել։
Սեբեոս քահանա Ղալաչյանը մերժել է Նիժնի Նովգորոդի եկեղեցում մկրտել հայ ընտանիքի զավակին` ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի քավորությամբ։ Կատեգորիկ հրաժարվել է կատարել արարողությունը, երբ տեսել է Խորանի մոտ կանգնած երբեմնի ձկնգող պատգամավորին։
ՔՊ-ական պատգամավորն իր ընտանիքով ծանր դրության մեջ է ընկել, փորձել է արդարանալ, թե ինքն ու իր վարչապետ Փաշինյանը Կաթողիկոսին չեն ընդունում`
ինչ ինչ պատճառով, խնդրել ու պահանջել է հարգել հայ ընտանիքին ու եկեղեցական կարգը և արարողությունը ըստ պատշաճի կատարել, փորձել է արդարանալ, թե մի քանի եպիսկոպոս վատն են, բայց ինքն ու Նիկոլը հավատացյալ են,
ուստի պետք չէ իրենց քաղաքական թիմին թշնամանքով վերաբերվել, հետո ինչ` եկեղեցուն չուլան են ասել, վիրավորել եպիսկոպոսների ու հարձակվել եկեղեցու վրա։
Նաև ըստ աղբյուրի` էնտեղից հապճեպ ինչ որ զանգեր է արել քպ-ականը Երևան։ Էդ տհաճ խառնաշփոթի մեջ հոգևոր ճեմարանն այդպես էլ չավարտած Արման Բաբաջանյանի հետ է խոսել, որ իրեն հուշումներ անի, նա էլ դուխ է տվել, թե իրավունք չունի հոգևորականը հրաժարվել մկրտության արարողություն կատարելուց` քաղաքական հայացքներով պայմանավորված։ Բայց մեր արժանապատիվ հոգևորականն անդրդվելի է մնացել։
Ստիպված ռուսաստանաբնակ հայ ընտանիքը իր մեծ ու ծախսատար առիթը, սուրբ արարողությունը չտապալելու համար արագ որոշել է փոխել երեխայի մկրտության քավորին։
Ուշադրություն․ Հոգևորականի այս անսպասելի սկանդալային հայտարարությունը չգիտես ինչու կոծկած էր պահում ողջ ՔՊ-ն չորս օր շարունակ։
Հարգելիներս, հայ ընտանիքի զավակի մկրտության արարողությունն իրականացնելուց հրաժարվելը երևի մեղք չէ այդպիսի դեպքերում։ Չէ որ այդ քահանաները ձեռնադրվել են այն եպիսկոպոսների կողմից, որոնց օծել ու նշանակել է թեմական առաջնորդներ Ամենայն Հայոց կաթողիկոսը, 7 տարին մեկ Էջմիածնում եփված ու աշխարհով մեկ բաժանած նույն մյուռոնով էր մկրտելու հայ ձագուկին, որը եփել ու օրհնել է ՔՊ-ի մերժած Ամենայն հայոց կաթողիկոսը
ձկնգողը այդքանը չգիտե՞ր։
Իսկ հոգևորականը ՌԴ-ի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվն է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին