Իրավացի են նրանք, ովքեր ՀԷՑ–ում ստեղծված վիճակը կապում են ՀԷՑ–ի հետ, բայց պետք է տեսնել այն էներգետիկ սպառնալիքը, որ կա Հայաստանի համար, մանավանդ որ սեփականատեր է փոխվելու, ԱրմենիաSputnik մամուլի կենտրոնում ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։
«Էներգետիկ անվտանգությունը առաջինն է, որ սպառնալիքների շարքում պետք է տեսնենք։ Կամայական, սուբյեկտիվ գործընթաց է, ցանկացա, ուրեմն պետք է փոխեմ սեփականատիրոջը, հիմնավորումներ չկան, հետո կմտածենք, գնահատական չկա, փաստարկներ չկան, բայց պետք է փոխենք։ Սա արդեն շատ վտանգավոր գործընթաց է»։