▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծիծաղելու բան չկա»․ Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանի շփոթմունքը ծիծաղ առաջացրեց ԱԺ-ում. «Ոչ մի ծիծաղելու բան չկա»

Այսօր՝ հունիսի 18–ին, Ազգային ժողովի նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շփոթվեց, ինչը առաջ բերեց դահլիճում ներկաների ծիծաղը, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որը այդ պահին իր հեռախոսի մեջ ինչ–որ բան էր կարդում։

Նա, մասնավորապես, սխալ արտասանեց ԿԲ նախագահի անունը։ Ալեն Սիմոնյանը նրա անունը սխալմամբ արտասանեց ոչ թե Մարտին Գալստյան, այլ Մարտին Գալստանյան։

***

«Տավուշի մարզում չորս գյուղերի և Վայոց ձորի 16+5 միլիոնների ծրագրի հետ կապված մի հարց կա, որը համառորեն լուծում չի ստանում։ Այդ ծրագիրը պետությունն է իրականացնում, բայց մարդկանց մերժում են վարկ տրամադրել՝ տարիներ առաջ ուշացում ունենալու համար, ԴԱՀԿ-ի հետ խնդիր ունենալու համար։ Մարդիկ կային, որ այդ ծրագրով իրոք պետք է տուն ունենային, բայց բանկը վարկ չտվեց։ Ո՞րն էր պատճառը, որ այդ հարցը այդպես էլ լուծում չգտավ»,- ԱԺ նիստում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին հարց ուղղեց պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Գալստյանը պատասխանեց․ «Հիմա հարցի հետ կապված փորձում ենք լուծում գտնել։ Խնդիրը ի սկզբանե եղել է այն, որ այդ մարդիկ ունեցել են վատ վարկային պատմություն։ Փորձում ենք որոշակի լուծումներ գտնել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին