Չի լինելու միջանցքի տեսքով․ Զանգեզուրը գրավվելու է․․․ Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ Հակ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դեռևս երեք տարի առաջ եմ ասել, ու չնայած հայոհոյանքներին` բազմիցս կրկնել, որ Զանգեզուրի միջանցք անպայմանորեն լինելու է, ու որ սինլքոր պոռոտախոսներ են բոլոր նրանք ովքեր ասում են թե իբր «թույլ չեն տա», «չի լինի» և այլն:
Ի՞նչն է ով կասեցրել, որ թուրքական դարավոր այդ երազանքը կասեցնեն հիմա:
Լինելու է: Անպայմանորեն լինելու է:
Բայց այն չի լինելու միջանցքի տեսքով: Զանգեզուրը գրավվելու է: Ադրբեջանն ինքն իր համար ճանապարհ է բացելու դեպի մեծ Թուրքիա:
Իսկ մինչ այդ Սյունիքում մարդիկ դեռ շարունակում են տներ կառուցել, նորոգել և այլն:
Եվ անգամ Նժդեհի գերեզմանին են ուզում նոր հուշարձան տնկել` առանց հասկանալու, որ անհրաժեշտ է մտածել գոնե այդ սրբազնագույն գերեզմանն էվակուացնելու մասին:
Բայց դե դա անծանոթ կոնցեպտ է:
Նախ պետք է անիծել ազգային կարևորագույն գանձերի էվակուացիայի ու մոտեցող անխուսափելի կորստյան մասին ահազանգողին` նրան ալարմիստ, բանդագուշակ և պանիկյոր հռչակելով, իսկ ապա, նվաճողական առաջին իսկ դրոշի տեսքից` առանց դիմադրության բոխչան արագ կապելով ու ամեն բան նվիրելով նվաճողին` քոչել տաք կամ հատկապես սառը երկրներ:
Մենթալիտետ է, մտածողություն ու որակ: Ու դա երբեք այս պարագայում չի կարող փոխվել»: