▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չգնաք էդ *****-ի հետևից․ Վարդան Ղուկասյանը՝ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մասին

***

Չգնաք էդ *****-ի հետևից․ Վարդան Ղուկասյանը՝ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մասին

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը կալանավայրից ձայնային հաղորդագրությամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը․ «Վարչապետ կոչված Փաշինյան երևույթը պատրաստակամություն է հայտնել հավաքել ժողովրդին ու շարժվել Վեհարանի ուղղությամբ։

Իմ վերաբերմունքը Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ գիտեք, բացասական է, բայց ամեն ինչ ունի չափ ու սահման։ Նիկոլ Փաշինյան անունով հոգեկան հիվանդը, չի մնացել մի բագավառ, որ չի ավիրել, հիմա էլ որոշել է խայտառակել Եկեղեցին։ Դիմում եմ իմ հետևորդներին, ԴՕԿ կուսակցության անդամներին, համակիրներին՝ զերծ մնացեք էդ հոգեկան հիվանդի առաջարկություններից ու գործողություններից, ոչ մի պարագայում չգնալ էդ դավաճանի հետևից Վեհարանի ուղղությամբ։ Էդ Վեհարանում է նստել Վազգեն Առաջինը․․․վախեցեք երկնային գրասենյակի անեծքից»,- ասաց Ղուկասյանը՝ շարունակելով․ «Ա՛յ հոգեկան հիվանդ, խնդիր ունես Գարեգինի հետ, դռները փակեք, իրար միս կերեք, բայց անմեղ ժողովրդին քո հանցագործությանը մասնակից մի դարձրու»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին