«Առավոտ»-ի տեղեկություններով, առավոտյան 1,5 տարեկան երեխային մանկապարտեզ տանելիս՝ մանկապարտեզի դռան մոտից բերման են ենթարկել ու ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են տարել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին։ Նրա մյուս երեխան էլ գտնվել է ավտոմեքենայի մեջ։ Թե որն է պատճառը, որևէ մեկը չգիտի․ պնդում են, որ Սպարտակ Ղուկասյանը որևէ միջադեպի չի մասնակցել։ Ենթադրում են, որ սա հորը՝ ընդդիմադիր քաղաքապետին ճնշելու միջոց է։ Նաև ենթադրում են, որ այս ամենն ուղղակի կապ ունի Սպարտակ Ղուկասյանի՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատական նիստին մասնակցելու հետ։ *** Որդիս իր 1.5 տարեկան երեխային տարել էր մանկապարտեզ, մյուս երեխան էլ մեքենայի մեջ նստած է եղել, 7-8 մեքենայով եկել են իրավապահներն ու երեխաների աչքի առաջ բերման ենթարկել նրան,- Նյուզ.am–ին պատմել է Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը։ «Միքայել Սրբազանի դատին էր գնացել, կողքից մարդիկ ասացին՝ քեզ կկալանավորեն, որովհետև գնացել ես նիստին։ Երեխաների աչքի դիմաց բերման են ենթարկել մանկապարտեզի բակում, հիմա չգիտեմ՝ ինչեր են սարքում։ Բռնապետություն, ուրիշ բան չեմ կարող ասել»,–ասել է Ղուկասյանը։ *** |
«Պատին ծեփելով, ասֆալտին փռելով երկիր չեն պահում, երկիրը սիրով են պահում»,- որդու ձերբակալությունից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ |
Ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի որդին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին