▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեր պատգամավորներից քանի՞սն են «լավ սովորել», որ հիմա «լավ են ապրում»»․ Ռուբեն Մելիքյանը՝ Փաշինյանին

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գերագույն դավաճանը նոր կարգախոս է մոգոնել. «Լավ սովորիր, որ լավ ապրես»։
Օքեյ, Սի՛րի։ Որպեսզի ձեր այս կարգախոսը չհամարվի հերթական «թոզփչոցի»-ն, պահանջում եմ հրապարակել ձեր բոլոր պատգամավորների ատեստատները. տեսնենք, թե նրանցից քանի՞սն են «լավ սովորել», որ հիմա «լավ են ապրում» մեր հաշվին։ Վստահ եմ՝ մաքսիմում 2-3-ը կլինեն 70-ից»։

«Լավ սովորիր, որ լավ ապրես». Փաշինյանի նոր ուղերձն է ՀՀ դպրոցականներին

«2025 թ. սեպտեմբերի 1-ից առայժմ նորակառույց բոլոր դպրոցներում մեր աշակերտներին այ այս ուղերձով կդիմենք»,- Կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ցուցադրելով «Լավ սովորիր, որ լավ ապրես» գրությամբ պաստառը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին