▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծաղրածուի մարմնի պատճառ-հետևանքային օրգանը դարձել է միջազգային լրահոսի «գլխավոր հերոսը»»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ծաղրածուի մարմնի պատճառ-հետևանքային օրգանը դարձել է միջազգային լրահոսի գլխավոր հերոսն՝ անգամ ստվերելով իրանա-իսրայելական կոնֆլիկտը։
Հայաստանն ու հայերն այսպիսի բարոյական անկում երբեք չեն ունեցել։ Ու սա դեռ վերջը չէ։
Եվ սա խոսում է եկեղեցու մաքրության ու կուսակրոնության խորհրդի մասին»։

***

Ռուսական լրատվամիջոցներում ևս լայն արձագանք է գտել ՀՀ վարչապետի այսօրվա սկանդալային գրառումը։ Հիշեցնենք՝ սոցկայքի իր էջում Նիկոլ Փաշինյանը գրել էր․ «Կտրիճ Ներսիսյանի խոսնակը հրապարակում է արել, թե ես իբր թլպատված եմ։ Պատրաստ եմ ընդունել Կտրիճ Ներսիսյանին ու իր խոսնակին և ապացուցել հակառակը։ Իսկ ինքը թող ի վերջո պատասխանի հարցին՝ կուսակրոնության ուխտը խախտե՞լ է, թե ոչ։ Զավակ ունի՞, թե ոչ»։

Թեմային անդրադարձել են Газета-ն, Лента-ն, Вести-ն, Life-ն ու այլ լրատվամիջոցներ՝ հիշեցնելով, որ Փաշինյանի և Եկեղեցու միջև հակամարտությունը շարունակվում է այս տարվա մայիսից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին