▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չարիք, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել․ Բերման են ենթարկել Բագրատ Սրբազանին

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

***

Չարիք, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել․ Բերման են ենթարկել Բագրատ Սրբազանին

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին կալանավորելու միջորդություն կներկայացվի դատարան: Այս մասին քիչ առաջ հայտարարեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Նշենք, որ Սրբազանն այս պահին Մազմանյան 5 հասցեում գտնվող քննչական բաժնում է։ Քիչ առաջ տեղում աշխատող լրատվականները հայտնեցին, որ փաստաբանի խոսքով Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալուց և չի ընդունում մեղադրանքը։

Այս պահին Բագրատ Սրբազանից բացի ձերբակալված են Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, զոհված հերոսի հայր Արա Ռոստոմյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, Հրայր սարկավագը, գործարար Տիգրան Գալստյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը։

***

Մինչ այդ, իրավապահները տոպրակներով և արկղերով իրեր դուրս բերեցին Բագրատ Սրբազանի կեցավայրից, որտեղ 4 ժամից ավել է խուզարկություն է ընթանում։ Դրսում հավաքված ԱԺ պատգամավորներին և փաստաբաններին թույլ չեն տալիս ներս մտնել։
Հիշեցնենք՝ առավոտից խուզարկություններ են Պայքարի կողմանկիցների և մի շարք ընդդիմադիր գործիչների տներում։
Քննչականը պաշտոնական հաղորդագրություն է հրապարակել՝ հայտնելով, որ «Սրբազան պայքար» շարժումը փորձել է ահաբեկչություն իրականացնել և զավթել իշխանությունը։

Տեսանյութը՝ Սյուզի Բադոյանի

Դիտեք նաև՝

***

***

«Հերթական մասկի շոուն էր, ինչպես տեսաք»,- Բագրատ Սրբազանի կեցավայրի մոտ նրա ձերբակալումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ «Խուզարկության արդյունքում որևէ քրեորեն հետպնդելի առարկա, իր չեն հայտնաբերվել, մի բուռ մեխ են տարել կոշիկի, միակ ահաբեկչության հետ կապված ահաբեկող նյութը, որ կարող է Սրբազանի տանը հայտնաբերեին, դա Հովհաննեսի հայտնության ապոկալիպսիսի նկարագրությունն է, այլ բան չէր կարող այդտեղ լինել։ Մանուշակագույն ծխերից են տարել, որը, եթե հիշում եք, ներկայիս վարչախումբը 2018 թ-ին Ազգային ժողովում էր ծխում»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ «մի բուռ մեխի պահով հեգնում է։
Հարցին, թե ինչ հոդվածով են Բագրատ Սրբազանին փորձում պատասխանատվության կանչել՝ նա նշեց, որ Քննչականի հայտարարությունից երևում էր, որ զանգվածային անկարգություններ, ահաբեկչություն, իշխանության զավթման փորձ և նմանատիպ ֆանտաստիկ հոդվածներ են լինելու գործի հիմքում։
Փաստաբանը նաև նշեց, որ տարել են անգամ կենցաղային մաքրող միջոցներ, հատակը մաքրելու շորի ձողը։

Անդրադառնալով ձայնագրություններին, որտեղ երիտասարդությանը ակտիվացնելու կոչեր են հնչում՝ Փաստաբանն ասաց, որ դա միանշանակ չէր կարող համարվել ահաբեկչական սցենար։

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին