Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տալու Երևանի քաղաքապետարանին, որ վերջինս 45 հատ նոր տրոլեյբուս և 104 հատ նոր վերելակ գնի։
Տիկնայք և պարոնա՞յք։ Քաղաքի բյուջեի մուտքային մասը գցել եք ոտքերիդ, հա՞։ Դրա՞ համար էր Տիգրան Ավինյանը ձեռքերը թափ տալով գնացել Փաշինյանի մոտ։
Չի՛ ստացվում, տապալել եք քաղաքի կառավարումը։
Հ. Գ. Նաև գույքահարկի ավելացման հաշվին 2025թ. քաղաքային բյուջեն 2024թ. բյուջեից ավել է 34,5 միլիարդ դրամով։ Էդ ավել գումարն ի՞նչ եք արել, որ գնացել տրոլեյբուսի ու վերելակի գումարը կառավարությունից եք խնդրում»։
Նշենք, որ Տիգրան Ավինյանը քիչ առաջ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց․ «Ակնկալում ենք, որ 2026թ. առաջին եռամսյակում բոլոր 45 տրոլեյբուսները կլինեն Երևանում և կլինեն նոր գծերի մեջ։ Այս գնմամբ Երևանի տրոլեյբուսային պարկն իր կազմը ամբողջապես փոխում է նորերով»։
«Բյուջեի ավել գումարն ի՞նչ եք արել, որ տրոլեյբուսի ու վերելակի գումարը կառավարությունից եք խնդրում»․ Մանուկ Սուքիասյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին