▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բոլորը հասկացել են, որ ինչ ուզենք, կանենք». Ժիրայր Սեֆիլյան

Ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանի ելույթը Ազատության հրապարակում շատ կարճ տևեց: Նա քաղաքացիներին կոչ արեց միանալու իրենց պայքարին:

«Ես վստահ եմ, որ երեկվա մեկնարկը հզոր է եղել և  եթե մեր այսօրվա քանակը զիջում է երեկվա քանակին, դա չի նշանակում , որ մենք թուլացել ենք:

Վստահ եմ, որ բոլորը հասկացել են, որ մենք ինչ ուզենք  կանենք:

Առիթից օգտվելով կոչ եմ անում մեր երիտասարդությանը, մեր ժողովրդին՝ միանալու մեզ:

Ժողովուրդ, այս մեկնարկը այլ մեկնարկ է : Պարզապես օր առաջ մենք պետք է այս հրապարակը լցնենք  և եկող օրերին ամեն ինչ անելու ենք, որ այդպես էլ լինի: Հաղթանակաը մերն է»,-այս խոսքերով եզրափակեց իր ելույթը Ժիրայր Սեֆիլյանը:

Աղբյուր՝ a1plus.am

Թե ինչ է կատարվում Ազատության հրապարակում կարող եք հետևել  Ա1+ ուղիղ եթերում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին