▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման են ենթարկել 4 երիտասարդի. Նոր Հայաստան

«Նոր Հայաստան» հանրային փրկությանճակատի 

«Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրություն

Րոպեներ առաջ, Ազատության հրապարակից ոստիկանությունը բերման ենթարկեց «Նոր Հայաստանի» շուրջօրյա նստացույցի 4 մասնակիցների` Կարո Հովհաննիսկայնին, Գևորգ Օխլիկյանին, Վահագն Ղումաշյանին և Էդգար անունով երիտասարդի, որի ազգանունը փորձում ենք ճշտել։ Նրանք բերման ենթարկվեցին այն բանից հետո, երբ հրապարակում փորձեցին վրան տեղադրել։

Պահանջում ենք ոստիկանությունից ներկայացնել այն հիմքերը, որոնց հիման վրա երիտասարդները բերման են ենթարկվել և անհապաղ ազատ արձակել նրանց։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին