▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բախշիկ Պլուզյանն ընտրողներին խմբերով տեղափոխում է տեղամասեր

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ահազանգ է ստացել այն մասին, որ Վանաձորում 0471L համարանիշ ունեցող համայնքային ուղևորափոխադրում իրականացնող մեքենան մեծ քանակությամբ ընտրողներ է տեղափոխում տեղամասեր: Ինչպես նշում է ուղևորներից մեկը, դա կազմակերպում է համատիրության ղեկավար Բախշիկ Պլուզյանը:

Իր ընտրական իրավունքերի պաշտպանության նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ 51 շենքի բնակիչ Շ. Գ. Մ-ը, ով հայտնում է, որ իրենց շենքի բնակիչների ընտրելու վայրը փոխվել է, սակայն ընտրելու տեղամասի վերաբերյալ ծանուցում չեն ստացել, ինչը քաղաքացին դիտարկում է որպես իր ընտրական իրավունքի խախտում:

ՀՔԱՎԳ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին