▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաղրամյանն այն տեղն է, ուր կարաս գլուխդ դնես անծանոթ աղջկա ուսին ու մի քսան րոպե աչք կպցնես

 

Ուր մենակ էլ կարաս գնաս. կամ թափովի մեջ ծանոթ մարդ կգտնես, եթե չգտնես էլ, կծանոթանաս ու արագի մեջ կընկերանաս:

Ուր աղջիկ-տղա ընկերությունը հեքիաթի ժանրից չի:

Ուր լիքը սեր ու փոխզիջում կա: 

Ուր կարաս գլուխդ դնես անծանոթ աղջկա ուսին ու մի քսան րոպե աչք կպցնես: 

Ուր ոչ մեկ չի կարա ասի` «Ուֆ դե այ մարդ, ուր ա լավ տղա (աղջիկ), որ փսագվենք»: 

ՈՒր հենց հիմա հեղափոխություն է տեղի ունենում... մտքի, մոտեցման հեղափոխություն, որ ամենակարևորն է: 

Ուր ստացվում են ամենաանկեղծ նկարները:

Ուր մի քիչ դռբով տղերքը վստահություն չեն ներշնչում: 

Ուր ոստիկանների հետ գործագործ ու ֆուտբոլ են խաղում ցուցարարները: 

Ուր ամեն ինչը համով է, որովհետև սեր կա մեջը լիքը: 

Ուր հայկական եռագույնով ենք ծածկվում որ չմրսենք:

Բաղրամյանն այն տեղն է, ուր ավել անելը թեմա չի:

Ամենաքյառթու տղեն աղջկա հետևից ռեպլիկ չի թողում:

Ուր կարելի է ի վերջո գնալ աղջիկ ուզելու:

Ուֆ լավ, մնացածը դուք շարունակեք...

Գագիկ Մամուլյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին