▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատ սրբազանի և մյուսների գործով նիստի ժամանակ դատարանի լույսն անջատվեց...

Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ դատարանի լույսն անջատվեց...Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Իշխող ուժի «ահաբեկիչներ» ձևակերպումը քաղաքական ուղղորդում է դատաիրավական համակարգի համար, Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այս կերպ ոչ միայն խախտվում է նրանց անմեղության կանխավարկածը, այլև այս ձևակերպումը կոնկրետ քաղաքական ուղղորդում և ճնշում է դատաիրավական համակարգի համար՝ որևէ դեպքում չշեղվել որդեգրած «կուրսից»։

Պատգամավորը վստահ է, որ Փաշինյանն իր որդեգրած անբարոյական գիծը փորձելու է տանել մինչև վերջ։

***

«Սրբազան պայքարի» գործով դատավորն ինքնաբացարկ չի հայտնի. նիստն ավարտվեց

«Սրբազան պայքարի»  գործով անցնող գրեթե բոլոր մեղադրյալների պաշտպանները բացարկ ներկայացրեցին նիստը նախագահող առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Հիմքում այն է, որ առանց պաշտպանների ներկայության քննարկվել ու երկարացվել են մեղադրյալների խափանման միջոցները, նույնիսկ այն դեպքում, երբ որոշների ժամկետն անգամ չէր ավարտվել։
Դատարանը մերժեց` շեշտելով, թե պաշտպանական կողմի դատողությունները սուբյեկտիվ  են։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին, այնուհետև դրան հետևող յուրաքանչյուր հինգշաբթի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին