▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս քահանան նույնիսկ չարձագանքեց, երբ Պետրոսը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին սոսկ Գալստանյան կոչեց․․․

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․

Հարկատուներիս մուծած հարկերով գոյացած պետբյուջեից սնվող հանրային կոչված հեռուստաընկերության եթերում Հովհանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը Պետրոս Ղազարյանի հարցերին պատասխանելով`բազում մեղքերի մեջ մեղադրեց Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին։

Այս քահանան նույնիսկ չարձագանքեց, երբ Պետրոսը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին սոսկ Գալստանյան կոչեց։Եկեղեցոււմ` ընտանիքում առկա վատ երևույթները տնից դուրս բերելու մեղադրանքից իրեն արդարացնելու համար Տեր Արամը օրինակ բերեց ,որ երբ ընտանիքում բռնության են ենթարկում ,տուժածը ստիպված է լինում տնից դուրս օգնություն հայցել։Օրինակը շատ ցայտուն է,Վեհարանը վեհից ազատելու Նիկոլ Փաշինյանի ծրագրած գրոհի համար, այդ ծրագրի շրջանակում սույն քահանան իր վատ գործն է անում։ Եվ դա այն ժամանակ,երբ հնարովի մեղադրանքներով Բագրատ և Միքայել Սրբազանները բանտում են։

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին