▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այո, դու վարչախմբի թելադրանքով հանրայինը դարձրել ես թուրքական ու ադրբեջանական թեզերի տարածման պաշտոնական հարթակ. Իշխան Սաղաթելյանը` Պետրոս Ղազարյանին

Ես կրկնում եմ այսօր իմ հնչեցրած պնդումը, որից այդքան ազդվել է հայտնի պրոպագանդիստը: Այո, դու վարչախմբի թելադրանքով հանրայինը, որի բյուջեն գոյանում է բացառապես մեր ժողովրդի հարկերից, դարձրել ես թուրքական ու ադրբեջանական թեզերի տարածման պաշտոնական հարթակ։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Պետրոս Ղազարյանի գրառմանը, հրապարակել է տեսանյութ՝ մի հատված Ղազարյանի հետ իր նախկին հարցազրույցից:

«Հենց այդ շրջանակում դուք եթեր չեք հեռարձակել Ամենայն հայոց Վեհափառի ամանորյա ուղերձը, հենց այդ հարթակից եք դուք ու անձամբ դու ամենալկտի քարոզչությունն իրականացրել արցախահայերի նկատմամբ, հենց դու ես կեղծ հոգևորականի հետ հարցազրույց վարել, հենց դու ես հանրության շրջանում  կեղծ լուր տարածել, թե, իբր,  Ադրբեջանում լուծարում են Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու համար ստեղծված կառույցները, առաջին հերթին դու ես հանրայինը վերածել փաշինյանական դեղին մամուլի կամ Նիկոլի սելֆիի ձողի:

Բայց այդքան մի անհանգստացիր, մենք մեր ասելիքը որևէ հարթակում ներկայացնելու խնդիր չունենք, անգամ երբ դիմացը դու ես։ Մենք անպայման եթերում կհանդիպենք, երբ զգամ դրա անհրաժեշտությունը։

Հ.գ. Մինչ այդ կարող ես վերհիշել նախորդ հարցազրույցը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին