Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Այլընտրանքային կաթողիկոս կամ տեղապահ պատրաստելու Հ1-ի ջանքերը ոչ մի կերպ չեն ստացվում։
Պարզվեց իր տարիքը Հիսուսի խաչելության տարիքի հետ համեմատող հավակնոտ քահանան իր ծուխում չի բնակվում, այլ Երևանի եկեղեցապատկան տնում է մնում, որն ի դեպ Վեհափառն է իրեն հատկացրել։
Հ1-ը հարկ վճարողների հաշվին 44,5 րոպե տրամադրեց պալատական քահանայի գովազդին և նա պատմեց, որ իրեն չեն սիրում, քանի որ հավատացյալներին «խմորեղեն» է բաժանել և իր ընկերոջ մկրտվող աղջնակը եկեղեցու Ավետարանի հետ խաղացել է. համ էլ ինքը վարչապետի տունն է օրհնել։ Սրբազանն էլ քահանաներին արգելել է առանց իր իմացության Երևան գնալ։ Բակում էլ նկատել է, որ իրեն և իր տիկնոջ` դարանակալ մարդիկ սպառնացել են, բայց ինքը իրավապահ մարմիններին չի հաղորդել, այլ դիմել է բակի տղաների օգնության։ Պարզվեց նաև, որ Տեր Հայրը իր սոցիալական էջում ցանկացել է մեր երկրի ղեկին տեսնել Չեչնիայի բռնապետ Կադիրովի նման մեկի։
Հ1-ի նախկին հյուրեր, կարգալույծ եղած վարդապետից ու Վանաձորի չաշխատող սարկավագից էլ նոր լուր չկա»: