▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ տխմшրները ձերբակալվել են իրենց шխմախ խելքի պատճառով․ Զարեհ Սինանյանի հոր գրառումը՝ Բաքվի բանտում գտնվողների մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով․ «Ճանաչեք ազգի «հերոսներին»: Բաքվի ու Երևանի բանտերում շղթայված Դավիթ Իշխանյանի ու Դավիթ Գալստյանի գրառման տակ ոմն Նուրան Սինանյան տեսեք ինչ է գրել: Ի դեպ, շատ ինտենսիվ տարածում է Սփյուռքը պառակտող Զարեհ Սինանյանի գրառումները»։

Ի դեպ, Նուրան Սինանյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հայրն է։
Արթուր Խաչատրյանը օրեր առաջ գրել էր․ «Ստեփանակերտ, Park Hotel Artsakh․․․ իրար կողք նստած են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Իշխանյանը և Դավիթ Գալստյանը։ Այսօր Դավիթ Իշխանյանին բանտարկել է Իլհամ Ալիևը, Դավիթ Գալստյանին՝ Նիկոլ Փաշինյանը։ Սա է իրական Հայաստանը, նիկոլի կերտած Հայաստանը»։
Վերոնշյալ ոմն Նուրան Սինանյանը մեկնաբանություն էր գրել այս գրառման տակ․ «Այդ տխմարները ձերբակալվել են իրենց ախմախ խելքի պատճառով ու կարևոր է չա, թե ում կողմից»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին