▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այդ տիկնանց հարցրու, քո պես փողոցային բառամթերքով արձագանքո՞ւմ են իրենց քննադատողներին»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աննա֊Էրատո', նախ` ժամանակավրեպ է քո համար ինչ֊որ բան սովորելը։ Երկրորդը` դու այդ տիկնանց հարցրու, թե նրանցից որևէ մեկը քո պես փողոցային բառամթերքով կամ վիրավորանքներով արձագանքո՞ւմ են իրենց քննադատողներին կամ վիրավորողներին։ Երրորդը` շատ տխուր է, որ գնացել տգիտությունդ այդ կանանց մոտ ես ցույց տվել` բարձրաձայնելով` «կրթվելը նորաձև է» հարկատուներիս հաշվին անիմաստ ծրագրիդ մասին, քանի որ կրթվելը չի կարող նորաձև լինել։ Կրթվելը պահանջված է միշտ, իսկ եթե այն քո համար նորաձև է, ապա հնանում էլ է։ Իսկ կրթվելը չի կարող հնանալ ԵՐԲԵՔ։ Սկսի կրթել անմակարդակ կողակցիդ ու իր թիմակիցներին։ Խայտառակություն է, երբ կողակիցդ, օրինակ` կոնյակ և շամպայն բառերի ծագման մասին չգիտի ու դա բարձրաձայնում է կառավարության նիստին։ Ի դեպ, Շիրակի մարզի ձեր քայլիստների 95% անգրագետ են»։

***

«Անցած տարի ես իմ երկրում նախաձեռնեցի մի շարժում, որը կոչվում է «Կրթվելը նորաձև է»։ Դա նշանակում է, որ իմ ուշադրության կենտրոնում հիմա կրթությունն է»,- Հուլիսի 7-10-ը Նյու Յորքում անցկացված առաջին տիկնանց գլոբալ ամենամյա ակադեմիայում իր ելույթում նշել է ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։ «Վերջերս ես որոշեցի պարզապես չդիմել մարդկանց՝ կրթությամբ զբաղվելու կոչով կամ խոսելով կրթության կարևորության մասին, այլ որոշեցի ինքս դառնալ օրինակ։ Այդ պատճառով էլ ես այստեղ եմ մեծ ակնկալիքով՝ այս երեք օրերի ընթացքում սովորել իմ գործընկերներից՝ առաջին տիկնանցից, նրանց փորձից, ինչպես նաև այն մասնագետներից, ում մենք սիրով կլսենք»,- ասել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին