▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այդ մարդու սիրտը կրկին արյուն է ուզում, հայի արյուն». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Հայաստանում այսօր փաստացի գոյություն ունի հստակ տարանջատված հանրություն`

1. ազգ, որը դեմ է երկրի թուրքացմանը, պայքարում է հայրենիքի համար,

2. բնակչություն, որի համար հայրենիքը որևէ արժեք չունի, կարևոր է հանգիստ ապրելը թեկուզ թուրքերի լծի տակ։
Հանրության այս երկու հատվածները Հայաստանում գրեթե հավասար են։
Նիկոլ Փաշինյանն անընդհատ լարվածություն է առաջացնում Հայաստանի ազգի ու բնակչության միջև, ինչը կարող է առաջացնել նոր բախումների, ընդհուպ` քաղաքացիական պատերազմի։ Հենց դա է պատճառը, որ անընդհատ սադրում է, թե ով համաձայն չէ Արցախի ուրացման կամ նման այլ ծրագրերի հետ, թող դուրս գա փողոց, հեղափոխություն անի։
Այլ կերպ ասած` այդ մարդու սիրտը կրկին արյուն է ուզում, հայի արյուն։
Իսկ ի՞նչ կանեն հիմնական ընդդիմադիր ուժերը»։

***

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հեղափոխությո՞ւն...
Կլինի, բայց ո՛չ այնպես, ինչպես պատկերացնում եք, ո՛չ նրանց կողմից, ումից ակնկալում եք, ու ո՛չ այնպես, ինչպես ակնկալում են (հնարավոր շահառուները):
Իսկ մինչ այդ լինելու է դասական նախահեղափոխական շրջան` ռեպրեսիաներ, ճղճղոցներ, ճնշումներ, անսահմանափակ իշխանության երևակայում, վախի մթնոլորտ, խոսքի սահմանափակում, սոցիալական վիճակի վատթարացում, հանցագործությունների թվի աճ, հասարակական ապատիա, ինքնության խեղում, բարոյական նորմերի ոտնահարում, ատելության տարածում, հասարակության բևեռացում... Առանց սրանց իրական հեղափոխություն չի կարող լինել։ Հետևաբար այս պահին իրական հեղափոխություն է հրահրում Փաշինյանը, ինչը պետք է ընդունել խոհեմությամբ, շրջահայացորեն և սեփական իդեալներին անմնացորդ հավատարմությամբ»։

***

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլն անդադար ասում է «համաձայն չեք, հեղափոխությո՛ւն արեք», որովհետև արդեն որպես «փորձառու իշխանություն» գիտի. անկախ Հայաստանում ընտրությունների արդյունքներով ԵՐԲԵՔ իշխանափոխություն չի եղել:
Կա ՄԵԿ ճանապարհ, և այդ ճանապարհն էլ ասում է: Ու սա գուցե միակ դեպքն է, երբ դժվար է չհամաձայնելը դրա հետ»:

***

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա իր ձեռով իր գերեզմանը փորել է, բայց իր փոխարեն մեզ է ուզում փոսը գցել:
Էս վիժվածքը վիզ ա դրել հայ ժողովրդի ջեբը ևս մեկ պատերազմ գցի: Արդեն չուծ լի նի քֆուր ա անում ժողովրդին, որ հելնեն առիթը տան: Ժողովուրդը բարեբախտաբար անվրդով է, երկրորդ անգամ նույն գերեզմանի մեջ չի ուզում ընկնի: Մենք մեր անելիքը հունիսի 7-ին արել ենք:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին