Վահե Բեգոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ա. Վեհափառ Հայրապետն ինչ կացարան էլ մտնի` այդ կացարանը դառնալու է վեհարան, լինի դա Մանթաշյանի կառուցած ու Կարապետյանի նորոգած կաթողիկոսարանը, Հառիճի վանքի կամ Բյուրականի կաթողիկոսական ամառանոցները կամ անգամ բանտ Խոր Վիրապ պատժախուցը:
Բ. Ինչպես որ Մանթաշովի կառուցած Վեհարանը կոմունիստների բռնագրավումից հետո Վեհափառի այլևս այնտեղ չբնակվելով դադարեց վեհարան լինելուց, և նորից դարձավ վեհարան այն Կաթողիկոսին հանձնելուց հետո, նույն կերպ հիմա, եթե անգամ «Ա»ԱԾ-ի ու Յաշմայի համատեղ գործողությամբ կաթողիկոսարանը բռնի ուժով գրավվի, կաթողիկոսարան կդառնա այն տունը, բնակարանը կամ սենյակը, որտեղ կբնակվի ազգընտիր և Աստվածահաստատ, Տիրոջ օծյալ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրրորդը:
Գ. Ցանկացած աթոռի վրա, գահից մինչև տաբուրետկա կամ իշաոտնուկ, որի վրա կնստի Ամենայն Հայոց հայրապետը, կդառնա Հայրապետական գահ` քանի դեռ ինքը նստած է վրան:
Դ. Ցանկացած ՈՉ ԿԱՆՈՆԱԿԱՆ ԸՆԹԱՑՔՈՎ մեջտեղ եկած մի ինչ որ անձ, ով ուզում է լինել, նստելով հայրապետական հնագույն գահերի վրա, իր անձի հանգամանքով դրանք կդարձնի իշաոտնուկ, քանի որ վրան նստողն էշ է, քանի որ միայն լրիվ էշը աստվածահաստատ կարգին ու եկեղեցական կանոններին հակառակ Տիրոջ օծյալի դեմ գնալով կդառնա էրդողանի ու ալիևի ձեռքի գերագույն ստահակ խամաճիկի ձեռքը դրածո խամաճիկ (խամաճիկի խամաճիկը):
Մալեր (անասուն` գյումրվա բարբառով), սա թատրոն չէ, դրանք էլ դեկորացիաներ ու կոստյումներ չեն, որ գրավեք ու դրանից հետո ով մեջը ապրի կամ էդ շորերը հագնի` կաթողիկոսն ինքն է:
Աստված կոտորի ու վերացնի ձեր էն նույն բոլշևիկ տգետ տեսակը, որ ախր հեչ նորաձև չէ, էլի էն հինն եք, նույն զոռբա անգրագետները` նույն շարիկովների ու շվոնդիրների առաջնորդությամբ»: