Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տիգրան Ավինյանի վարկանիշն այնքան է իջել, որ ստիպված արհեստական բանականությամբ իմ կրկնօրինակն են ստեղծել, որը գովերգում է Երևանի քաղաքապետարանի աշխատանքը։ Այդ ֆեյք տեսանյութը արդեն հրապարակել են Տիգրան Ավինյանին գովերգող էջում։
ՔՊ-ի վարկանիշի փրկության վերջին հույսը՝ արհեստական բանականությամբ ստեղծված իմ կրկնօրինակն է։
Հա՛, էսքան վատ է վիճակը։
Ու ցավալին այն է, որ հատկապես տարեց մարդիկ իսկապես հավատում են այդ արհեստական բանականությամբ ստեղծված ֆեյք տեսանյութերին»։